Пульс
Архив

Рубрика: նորություններ/news

նորություններ/news

Ծաղկազարդը եվ մանուկների օրհնության կարգը Ջավախքում

Ինչպես Հայաստանյաց Առաքելական Սբ Եկեղեցու բոլոր թեմերում, այդպես էլ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ներքո գործող բոլոր գործող եկեղեցիներում ապրիլի 1-ին մեծ շուքով նշվեց Ծաղկազարդի սքանչելի տոնը: Ջավախքի ողջ տարածաշրջանում նախորդ երեկոյան տեղացած առատ ձյունը երկարաշունչ ձմռան վառ վկայությունն էր, սակայն եկեղեցիներում Վրաստանի տաք շրջաններից բերված կանաչ ոստերն օրհնությամբ բաժանվելով հավատավոր ժողովրդի զավակներին՝ Տիրոջ Գալստյան ավետիսն ու գարնան ջերմությունը բերեցին նրանց սրտերին:

1 минута
նորություններ/news

Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված գրական երեկո Լիբանանում

Մարտի 28-ին Բեյրութի «Հակոբ Տեր Մելքոնյան» թատերասրահում ՀՀ սփյուռքի նախարարության և Լիբանանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ, ինչպես նաեւ «Ծաղիկ» գրական ազգային շաբաթաթերթի մասնակցությամբ տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի 115-ամյակին: Միջոցառումն անց էր կացվում հայ տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակում: Չարենցի կյանքին և գրական գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանի գրողների միության անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Նորայր Ադալյանը:

2 минуты
նորություններ/news

Ջավախքում «վերեւներից» թույլ չտվեցին զեկուցական հանդիպում կազմակերպել

Սամցխե — Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների եւ պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումները առիթ տվեցին ամենատարբեր մեկնաբանությունների:

3 минуты
նորություններ/news

Վտանգի տեսանելիությունը եւ միտումնավոր կարճատեսությունը

Երեւութական որոշ դադարից հետո, Անկարայի ներկայացուցիչները վերահայտնվել են լիբանանյան հրապարակներում` կրթական եւ մշակութային տարազներով: Երկուշաբթի, Բեյրութում, լիբանանցի իր գործընկերոջ ներկայությամբ, Թուրքիայի կրթության նախարարը բացում էր թուրքական մշակութային կենտրոնը: Մինչ այդ, հյուսիսային Լիբանանի Քաուաշրա գյուղը հյուրընկալում էր թուրք նախարարին` կատարելու հանրային մի վարժարանի հիմնարկեքը: Այս առիթով իր հարցազրույցներից մեկի ընթացքում թուրք նախարարը նպատակահարմար նկատեց հայտարարելու, թե շուտով սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությունը Լիբանան:

3 минуты
նորություններ/news

Թիւեր եւ մրցակցային պատկերներ

6 մայիսի խորհրդարանական ընտրութիւններուն համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրուած ուժերու եւ թեկնածուներու գրանցման համապատկերը կ՛առաջնորդէ մեկնաբանութիւններու:

3 минуты

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН