The Guardian-ի հոդվածագիրը զարմացած է Արցախի ավանդույթներով ու ծնելիության աճով
Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը հրապարակել է Արցախ այցելած Անաստասիա Թեյլոր Լինդի հոդվածը` հայկական հարսանեկան ավանդույթի, ԼՂ- ում ծնելիության խթանման քաղաքականության և ղարաբաղա ադրբեջանական սահմանին հրադարարի խախտման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հոդվածի հեղինակն Արցախում մասնակցել է հայկական հարսանիքի` տպավորվելով ինչպես հայկական` օտարի աչքին խիստ ծիսականացված թվացող հարսանեկան ավանդույթներով, այնպես և տեղի կառավարման մարմինների` ծնելիության աճի խթանմանն ուղղված մարտավարությամբ: