նորություններ/news
Հնչակյան երիտասարդները պահանջում են չընդունել Դավութօղլուին
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն: Մինչ վերջինիս ժամանումը, թուրքական պետական քարոզչամեքենան արդեն իսկ լուրեր է տարածում, որ Դավութօղլուն Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց: