Չեխիայում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հուշ-երեկո
Դեկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի դեսպանությունում կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 25-ամյակին նվիրված հուշ-երեկո: Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով մասնավորապես նշեց. «Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ բարեկամ չեխ ժողովուրդը։ Մեզ հետ են այսօր նրանք, ովքեր կազմակերպել են այդ օգնությունը, եւ ես Հայաստանի Հանրապետության անունից իմ խորը երախտագիտությունն եմ հայտնում նրանց»: Այնուհետեւ նա ընթերցեց Չեխիայի Խորհրդարանի սենատոր Յարոմիր Շտետինայի՝ արտերկրից ուղարկված հեռագիրը, ուր չեխ խորհրդարանականը մասնավորպես նշել էր. «Ես բազմիցս եղել եմ Սպիտակում ու Գյումրիում եւ համոզվել, թե ինչ ուժ ու…