Пульс
Архив

Метка: Սփյուռք/Diaspora

նորություններ/news

Անիի ավերակներում բարեկարգման աշխատանքներ կտարվեն

Ըստ haber3.com-ի`Կարսի նահանգապետ Էյուփ Թեֆեն ասել է. «Անիի ավերակներում աշխատանքները դարձյալ սկսեցինք: Անին մեզ համար շատ կարևոր է, հատկապես` որպես զբոսաշրջության կենտրոններից մեկը: Անին 3 տարի է, ինչ լքված է: Այժմ, «Փամուքքալե»համալսարանի և թանգարանի տնօրինության մասնակցությամբ, մեր աշխատանքները վերսկսում ենք»: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունն այս աշխատանքների համար հատկացրել է 110 հազար լիրա: Բարեկարգման աշխատանքները կտևեն մոտ 45 օր:

1 минута
նորություններ/news

«Հայաստանի երեխաներ» հիմնադրամը Նյու Յորքում մոտ 3 մլն դոլար է հավաքել

«Հայաստանի երեխաներ» հիմնադրամը, Մանհեթենում, իր 10-րդ ամենամյա երեկոյին, ավելի քան 400 հին ընկերների եւ կողմնակիցների հետ մոտ 2,9 մլն դոլար է հավաքել՝ իր հանրային ծրագրերի համար: Հատուկ հյուրերի շարքում են եղել Մայքլ Արամը, Պատրիսիա Ֆիլդը, Քերրի Բաթլերը եւ Բենջամին ՄակՔենզին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:

1 минута

Читайте также

Самое популярное

Армия

ГЕНОЦИД АРМЯН