նորություններ/news
Ուրուգվայի հայերը փորձում են կյանքի կոչել Հայոց ցեսասպանության թանգարանի կառուցումը
Ուրուգվայի հայ համայնքն ուղիներ է փնտրում տեղում Հայոց ցողասպանության թանգարան ստեղծելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է թանգարան կառուցել, և համայնքը ներկայում միջոցների հայթայթման խնդրով է զբաղված: «Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու գործն ընթացքի մեջ է: Հայ համայնքը միջոցներ է փնտրում տարածքի և կառուցման աշխատանքների համար: Հնարավոր է` դիմենք Ուրուգվայի կառավարությանը` տարածք տրամադրելու խնդրով»,- ասաց Հակոբ Տաբակյանը` նշելով, որ մինչ 2015 թվականը կփորձեն կյանքի կոչել այդ նախագիծը: