Տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական երկրորդ համաժողովը
Նոյեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ֆինանսիստների և բանկիրների համահայկական 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին Սփյուռքից ժամանած ֆինանսիստներ, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ապահովագրական և աուդիտորական ընկերությունների, վարկային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս համաժողովին սփյուռքահայ ֆինանսիստների մասնակցությունը և նշեց, որ անկախությունից ի վեր կայուն բանկային համակարգի ձևավորումը Հայաստանի կարևոր ձեռքբերումներից է եղել: Նա նշեց, որ այսօր Հայաստանում առևտրային բանկերից 5-ում օտարերկրյա կապիտալ ներդրողները սփյուռքահայեր են: Նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգևատրեց «Պրոմեթեյ» բանկին և Հայբիզնեսբանկին նախարարության ծրագրերը…