նորություններ/news
Փարիզում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ֆոտոմրցույթը. Հայոց ցեղասպանության ժամանակ որբացած երեխաների լուսանկարները սիրտ են ճմլում
Փարիզի հինգերորդ շրջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ցուցահանդեսը: Ներկայացված են 60 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս 19-րդ եւ 20-րդ դարում Արեւելքի քրիստոնյաների ամենօրյա կյանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 2-ը: