Հայաստանում հաստատվել է 11 հազար սիրիահայ. օգնության ծրագրերը շարունակվում են մի քանի ուղղությամբ
Հայաստանում ապրող կարիքավոր սիրիահայերի աջակցության համար ավստրիական կառավարության կողմից հովանավորված ծրագերից մեկն արդեն մասամբ մեկնարկել է, մյուսը նախապատարաստական աշխատանքների փուլում է: Ավստրիան նախորդ տարվա երկորդ կեսին հայտնեց, որ 600 հազար եվրո օգնություն կտրամադրի բռնությունների հետեւանքով Սիրիայում իրենց տները լքած եւ Հայաստանում հաստատված փախստականներին: Տրամադրված գումարից 280 հազար եվրոյի աջակցության ծրագիր իրականացնելու է Հայկական կարմիր խաչի ընկերությունը, իսկ մնացյալը փոխանցվել է «Հայկական կարիտաս» ընկերությանը նմանատիպ ծրագրի կյանքի կոչելու համար: Հայկական կարմիր խաչի ընկերությանը ավստրիական կառավարության կողմից փոխանցված գումարը ծառայելու է 300 սիրիահայ ընտանիքների կարիքների լուծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայկական կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ, «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի ղեկավար Էդմոն Ազարյանը, ծրագրի շրջանակներում յոթ…