նորություններ/news
Թուրքիայում Հայաստանի պատվիրակության անդամների ուղղությամբ ձայնային ռումբեր են նետել
Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքի GreenPark հյուրանոցի դիմաց նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան անհայտ անձիք ձայնային ռումբեր են նետել, որոնք չեն պայթել: Այդ հյուրանոց հաջորդ օրը պետք է ժամաներ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչի հետ եւ կապված էր ռումբեր նետելու փաստը: Ռումբեր նետելու պահին հյուրանոցի դիմաց են գտնվել ցուցահանդեսի մասնակցող Հայաստանի պատվիրակության անդամներից մի քանիսը: